1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

104-ամյա Մովսես պապը նոր անձնագիր ստացավ

104-ամյա Մովսես պապը նոր անձնագիր ստացավ

Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին' 104-ամյա Մովսես Դերմիշյանին:

Մովսես պապը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: 1908թ ծնվել է Արևմտյան Հայաստանում, այնուհետև ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան:

Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է, գյուղի առաջին հողագործն ու շինարարը: Համագյուղացիները պատմում են, որ գյուղում առաջին խաղող պատվաստողը Մովսես պապն է եղել: Իսկ ինքը այսօրվա պես հիշում է, թե ինչպիսի դժվարությամբ, Ստալինյան տարիներին և Մարշալ Բաղրամյանի կենդանության օրոք անվանակոչեցին գյուղը:

Շնորհավորում ենք 104-ամյա Մովսես պապին նոր անձնագիր ստանալու առթիվ և մաղթում առողջություն: